ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին նոր պաշտոն կտան. «Հրապարակ»

Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը, որը 2017-ին է նշանակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, որին հունիսի 8-ին ազատեցին պաշտոնից, հնարավոր է` առաջիկայում նոր պաշտոն ստանա։ 

Ավելի լավ է` մարդիկ հաճախ փոխվեն, բայց կառույցի աշխատանքի որակը չփոխվի. Մհեր Գրիգորյան

«Հրապարակի» տվյալներով` նրան առաջարկել են Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ աշխատող Երևանի ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնը։

Ներկայիս տնօրենը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է՝ Սասուն Խաչատրյանը, որը 2017-ին է նշանակվել այդ պաշտոնում։

Հիշեցնենք՝  հունիսի սկզբին Հայաստանում կադրային լուրջ փոփոխություններ տեղի ունեցան։ Ամսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրեց ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հրամանագրերը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

Այժմ արդեն պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ. Փաշինյանը ներկայացրեց ԱԱԾ նոր տնօրենին