Տավուշում ադրբեջանական կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողն այժմ հոսպիտալում է։ Նա 39 տարեկան է, չորս անչափահաս երեխա ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը` նշելով, որ վիրավոր զինծառայողն իր համագյուղացի Մանվել Ղահրամանյանն է է:

«Դեպքը եղել է գիշերը ժամը 2-3-ի կողմերը։ Ինքը հենակետում է եղել, ոտքի շրջանում է վնասվածք ստացել: Այժմ Բերդի հոսպիտալում է, մի 30 րոպե առաջ վիրահատարանում էր դեռ, հստակ չեմ կարող ասել, թե վնասվածքն ինչ խորության է։ Բժիշկները մանրամասներ կհայտնեն»,-ասաց գյուղապետը:

Զինծառայողը 39 տարեկան է, 4 անչափահաս տղա ունի։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Նկարս եմ բերել, որ միշտ հիշեք ձեր գժուկին. սահմանին զոհված Աշոտը երազում էր գեներալ դառնալ