Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. Ռոբերտ Քոչարյանը եթերում առանց դիմակի է

ՀՀ ոստիկանությունը բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է անում չխախտել կարգը և դնել դիմակներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik.  Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Պատվով, կարգով ընդունեցինք...». ոստիկանները հիմա էլ «5-րդ ալիք» են այցելել

«Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,–ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հենց այս պահին հայաստանյան 3 լրատվամիջոցով` «5–րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ 2» հեռուստաալիքներով եթեր է հեռարձակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը։ Ե՛վ Քոչարյանը, և՛ ԶԼՄ–ների ներկայացուցիչներն առանց դիմակների են։  

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Փաստաբանները պահանջում են որոշ դեպքերում հանել դիմակ դնելու պարտադիր պահանջը

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուս է տարել

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։