«Պուտինի սիրելի լրագրողն» ամուսնացել է․ տեսանյութ

Կոլեսնիկովի ու Դոնսկովայի հարաբերությունները կարելի է ծառայողական սիրավեպ անվանել։ Երկուսն էլ աշխատում են նույն ամսագրում։ Անդրեյն իր ընտրյալից մեծ է 25 տարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. «Կոմերսանտ» թերթի վերլուծաբան, «Ռուսկի պիոներ» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Կոլեսնիկովն ամուսնացել է։ 53 տարեկան լրագրողի ընտրյալը «Ռուսկի պիոներ» ամսագրի PR տնօրեն Դարիա Դոնսկովան է։

Հարսանիքի վկաները եղել են Bosco di Ciliegi ընկերության դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Կուսնիրովիչն ու նրա կինը։

«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին

Միջոցառմանը ներկա է եղել նաև հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ամուսնու՝ Կոնստանտին Բոգոմոլովի հետ։

Սա Կոլեսնիկովի երկրորդ ամուսնությունն է։ Նա առաջին կնոջից` Ալյոնայից, երկու երեխա ունի՝ տղա և աղջիկ։

Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը

Կոլեսնիկովն այն բացառիկ մարդկանցից է, որ գիտի՝ ինչպես է ապրում ու աշխատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ պատճառով նրան անվանում են «Պուտինի սիրելի լրագրող»։ Կոլեսնիկովը չափազանցություն է համարում այդ ոչ պաշտոնական կոչումը։

Թուրքական սերիալի ճանաչված դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ