ՌԱԴԻՈ

Ինչ հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել կորոնավիրուսը. պարզաբանում է մասնագետը

Հոգեբան Ժենյա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կորոնավիրուսի ժամանակահատվածում մարդկանց կենսակերպի և գործունեության հետ կապված փոփոխություններին և նրանց հոգեբանության վրա դրանց ազդեցությանը։
Sputnik

 

Ինչ հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել կորոնավիրուսը. պարզաբանում է մասնագետը

Ժենյա Վարդանյանի դիտարկմամբ` կորոնավիրուսի հետ ապրելու հանգամանքը կամ համավարակի պայմաններում կենսակերպին ընտելանալն կարևոր հարցեր են, և իրավիճակը հազվադեպ է այն առումով, որ համավարակը տարածվել է ողջ աշխարհում: Նրա խոսքով` իրավիճակի հետ կապված խուճապը, անհանգստություններն ու մարդկանց զգացողությունները բավականին տարբեր են, եթե համեմատենք սթրեսային այլ վիճակների հետ։

Այս տարի արտերկրում հանգստանալու հույս չկա. ի՞նչ է առաջարկում Տիգրան Ավինյանը

«Այն գիտակցումը, որ համավարակի պատճառով կարող է փոխվել ապրելակերպը, կենցաղը, սովորույթները, և վարակը կարող է անդրադառնալ առօրյա կենսառիթմի ու կենսագործունեության վրա, ստիպում է մարդկանց խորհել, թե ինչպես կարելի է նման պայմաններում շարունակել բնականոն կյանքը։ Ընդ որում` համավարակը կարող է ազդել ինչպես առօրյա կենսակերպի, այնպես էլ մասնագիտական գործունեության վրա»,– նշում է հոգեբանը։

Ժենյա Վարդանյանի կարծիքով` իրավիճակը կարող է ռիսկային լինել նաև հուզական լարվածության առումով` հանգեցնելով տարաբնույթ վախերի ու տագնապների։ Այստեղ վախը կա ոչ միայն վարակվելուց, այլև իրավիճակի անորոշությամբ պայմանավորված գործոնով։ Հոգեբանի գնահատմամբ, մի կողմից խոսքը վախի, մյուս կողմից իրավիճակին հարմարվելու մասին է, այսինքն` գործ ունենք իրավիճակին օրգանիզմի հակազդելու հետ։ 

«Այստեղ կարևոր են նաև մարդկային անհատական որակները, խառնվածքը, անձնային առանձնահատկությունները, որովհետև այս իրավիճակին տարբեր մարդիկ հակազդու մ են տարբեր կերպ։ Բայց անկախ ամեն ինչից` անհրաժեշտություն է առաջանում իրավիճակից ելնելով ցույց տալ սոցիալական բարձր պատասխանատվություն և հետևել հաստատված նորմերին։ Հարցն այն է, թե արդյոք բոլորն ի զորու են ի ցույց դնել այդ պատասխանատվությունը»,– նշում է հոգեբանը։

Կառավարությունը դիտարկում է կրթական ու մշակութային հաստատությունների վերաբացման հարցը

Ժենյա Վարդանյանի փոխանցմամբ` շատ կարևոր է նաև այն, որ իրավիճակը սթափ գնահատելուց հետո մարդը կարողանա պատկերացնել իր անելիքը և փորձի իր համար գտնել ելքեր, որոշակի լուծումներ, ինչը կբերի դրական ցուցանիշների։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։