ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ մարզի ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ստանձնելու է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, որը թափուր է մնացել մայիսի 5-ից` Էրիկ Գրիգորյանի հեռանալուց հետո։
Հիշեցնենք՝ Արման Սարգսյանը Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնից ազատվեց ՀՀ վարչապետի՝ հունիսի 8-ի հրամանով: Նույն օրը նրան այդ պաշտոնում փոխարինեց ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը: