Հայաստանի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական կողմը տեղեկություն է տարածել, թե իբր հայկական անօդաչու թռչող սարք է խոցել:

«Հերթական ապատեղեկատվությունն է», - Sputnik Արմենիային ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ՀՀ ԶՈւ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին հայտնել էր այսօր` հուլիսի 29-ին։

Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։