Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր կան. ի՞նչը կարող է լինել պատճառը

Արսեն Թորոսյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքերին։ Հայաստանը մենակ չէ այս հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման մի քանի դեպք է գրանցվել։ Պարետատան նիստի ավարտից հետո ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու շանս ենք ստացել. Փաշինյանն ասաց` ինչ է պետք անել

«Գիտական մակարդակի հետազոտությունների կարիք կա` հասկանալու, թե ինչով են դրանք պայմանավորված։ Ամեն դեպքում դրանք լայնածավալ և մեծամասշտաբ չեն և, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով, գուցե բջջային մակարդակի առանձնահատկություններով»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` կրկնակի վարակման դեպքեր եղել են նաև այլ երկրներում։ Թորոսյանը նշեց, որ սա ևս մեկ առիթ է մտածելու, որ հիվանդանալ–լավանալն առիթ չէ անվտանգության կանոնները չպահպանելու համար։ Սակայն, մյուս կողմից, այնպես էլ չէ, որ անհանգստանալու պատճառ կա, և բոլոր հիվանդացածները նորից պետք է վարակվեն։

Որոշ հիվանդանոցներ օգոստոսից կանցնեն բնականոն աշխատանքի. Թորոսյանը` կորոնավիրուսի մասին

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 37 937–ի։ Նրանցից 27 824-ն առողջացել են, 723-ը` մահացել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160 380 թեստավորում: