Այս տարի արտերկրում հանգստանալու հույս չկա. ի՞նչ է առաջարկում Տիգրան Ավինյանը

Կանոնավոր ուղևորափոխադրումների արգելքը դեռ պահպանվում է։ Հայաստանից միայն չարտերային չվերթեր են իրականացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներն առայժմ չեն կարողանա զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել։

Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր կան. ի՞նչը կարող է լինել պատճառը

Նրա խոսքով` չարտերային թռիչքների որոշակի ակտիվացում թեև նկատելի է, բայց կանոնավոր չվերթերի վերականգնման մասին դեռ վաղ է խոսել։

«Կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը դեռ պահպանվում է։ Հաշվի առնելով աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված ռիսկերը և ելնելով մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության պահպանման նպատակից` դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել»,– ասաց Ավինյանը։

Փոխարենը փոխվարչապետը ՀՀ քաղաքացիներին առաջարկում ու հորդորում է հանգիստն անցկացնել Հայաստանում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։

Կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու շանս ենք ստացել. Փաշինյանն ասաց` ինչ է պետք անել

Հիշեցնենք`մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որն արդեն 4 անգամ երկարացվել է և ավարտվելու է օգոստոսի 12-ին։

Որոշ հիվանդանոցներ օգոստոսից կանցնեն բնականոն աշխատանքի. Թորոսյանը` կորոնավիրուսի մասին