ԱԴԾ–ն ձերբակալել է ահաբեկիչների, որոնք ուժայինների սպանություն էին ծրագրում

Ձերբակալվածներից առգրավվել են բոլոր կապի միջոցներն ու բանկային քարտերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն,–խմբ.) անդամների, որոնք ծնունդով Միջին Ասիայից են։ Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նրանք ուժային կառույցների ներկայացուցիչների սպանություն էին ծրագրում։

Ինչպես են վերացրել «Իսլամական պետության» առաջնորդին. տեսանյութ

ԱԴԾ ու ՆԳՆ աշխատակիցները կանխել են ահաբեկչական խմբավորման անդամների գործունեությունը։ Նրանք ծնունդով միջինասիական հանրապետություններից մեկից են ու կապ ունեն «Իսլամական պետության» ֆինանսավորման հետ։ Այժմ ստուգվում է՝ արդյո՞ք «նրանք կապ ունեն ահաբեկչության քարոզի ու ահաբեկչական կառույցների կազմում ՌԴ քաղաքացիներին հավաքագրման հետ»։

«Առկա օպերատիվ տեղեկության համաձայն՝ նշված անձինք պատրաստվում էին ՌԴ զինծառայողների ու իրավապահ մարմինների աշխատակիցների սպանություններ կատարել, որից հետո մտադրվում էին մեկնել մերձարևելյան տարածաշրջանի տարածք՝ միջազգային ահաբեկչական գործողությանը մասնակցելու», - նշվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ

Ձերբակալվածներից առգրավվել են կապի միջոցներն ու բանկային քարտերը։

Օպերատիվ որոնողական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

ԱԴԾ–ն Աստրախանում մի տղամարդու է ձերբակալել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրագործել