Որոշ մարդիկ չեն ենթարկվի ինքնամեկուսացման. պարետի նոր որոշումը

Արտերկրից ՀՀ ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ինքնամեկուսացման պարտադիր պահանջում պարետի որոշմամբ փոփոխություն է կատարվել։ Տեղեկությունը հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Ըստ այդմ՝ ինքնամեկուսացումից կարող են ազատվել հետևյալ անձինք.

  •  պետական, պաշտոնական և աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները,
  • դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները,
  • առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք,
  •  պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով ժամանողները,
  • այլ բացառիկ հիմքերով պարետի թույլտվության հիման վրա:

Տեղեկացվում է նաև, որ վերոնշյալ դեպքերում արտերկրից ՀՀ ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություն:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում աստիճանաբար բարելավվում է. վարչապետ

Բացառություն սահմանող կետով սահմանված անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից նշված անձանց լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են ինքնամեկուսացումից անհապաղ ազատման:

Մինչև լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում:

Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ մարտի 16–ից Հայաստանում գործող արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է մինչև օգոստոսի 12–ը։

Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար կլինի. Սոբյանին