ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին էսկալացիայի ընթացքում լայնածավալ պատերազմի հավանականություն կար և կա նաև այն պատճառով, որ որոշ ուժեր և երկրներ, օրինակ` Թուրքիան, բախում էին հրահրում։
«Դրա համար Անկարան նաև ընթացիկ շահեր և պատմական պատճառներ ունի։ Չէ՞ որ Թուրքիան չի հրաժարվել Հայոց ցեղասպանության քաղաքականությունից։ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի ճանաչում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը, այլև արդարացնում է այն», - ասել է Փաշինյանը։
Բացի այդ, Անկարան, ինչպես դարասկզբին, փայփայում է Հարավային Կովկասը վերահսկելու երազանքը։ ԽՍՀՄ փլուզումից հետո վերջին 30 տարիների ընթացքում թուրքական իշխանություններն ամեն օր աշխատում են այդ երազանքը կյանքի կոչելու համար։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրման մեղքը գցել էր Հայաստանի վրա։ ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել էր այդ հայտարարությունը։