Ռուսաստանն անհատույց կերպով կորոնավիրուսի թեստեր է տրամադրել ավելի քան 30 երկրի

Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը հայտարարել է նաև կորոնավիրուսի դեմ «Վեկտոր» կենտրոնի մշակած պատվաստանյութի փորձարկման մեկնարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն անհատույց կերպով ավելի քան 800 կորոնավիրուսի թեստ-համակարգ է մատակարարել աշխարհի 33 երկրի։ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան նման հայտարարություն է արել «COVID-19-ի համավարակի և ՄԻԱՎ-ի ազդեցությունը կայուն զարգացման նպատակին հասնելու վրա» առցաց սիմպոզիումի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ–ում Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկում անցած կամավորները տուն գնացին. տեսանյութ

«Արտասահմանյան գործընկերներին աջակցություն է ցուցաբերվում բարձր արդյունավետություն ունեցող թեստային համակարգերի անհատույց մատակարարումների միջոցով: Ընդհանուր առմամբ ավելի քան 800 հազար թեստային համակարգեր են մատակարարվել աշխարհի 33 երկրների»,-ասել է նա։

Պոպովան նաև հայտարարել է կորոնավիրուսի դեմ «Վեկտոր» կենտրոնի մշակած պատվաստանյութի փորձարկման սկիզբը։

Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի խոսքով՝ այս պատվաստանյութը կենսաբանական տարրեր չի պարունակում, ուստի դրա օգտագործման դեպքում բացասական ազդեցությունների թիվը նվազագույն է։

Ռուսաստանում հայտնել են COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման 3–րդ փուլի կամավորների թիվը