Փաշինյանն ու կառավարության անդամները թեստավորման կարիք չունեն. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ

Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն, որը հայտարարել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին, շուրջ 10 օր առաջ Մինսկում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի ու կառավարական պատվիրակության անդամների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում հուլիսի 17-ին հանդիպած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարական պատվիրակության մյուս անդամներին լրացուցիչ թեստավորելու կարիք չկա:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուս է տարել

Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Բեառուսի նախագահը ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը:

Բանն այն է, որ այդ հայտարարությունից շուրջ 10 օր առաջ ՀՀ վարչապետն ու ՀՀ կառավարական պատվիրակության անդամները Մինսկում հանդիպում էին ունեցել նրա հետ:

«Մինսկից Երևան ժամանելուց հետո Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները հանձնել են կորոնավիրուսի թեստ, որոնց պատասխանները եղել են բացասական, և այս պահին թեստավորման անհրաժեշտություն չկա»,- լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ասել է Մանե Գևորգյանը:

Նիկոլ Փաշինյանը հասավ Մինսկ. լուսանկար

Հիշեցնենք՝ հուլիսի 16-17-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գտնվում էր Մինսկում՝ մասնակցելու Եվրասիական տնտնեսական միության միջկառավարական խորհրդի նիստին:

Այցի ընթացքում հուլիսի 17-ին ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Այսօր` հուլիսի 28-ին, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ասիմպտոմ, ոտքի վրա հաղթահարել է կորոնավիրուսը:

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կհավաքվեն Մինսկում. հանդիպման օրը հայտնի է