ՀՀ–ում նախադեպը չունեցող հեռուստաշոու կանցկացվի. ո՞րն է «Miss Singer Armenia»–ի նպատակը

Հեռուստաշոուն նախատեսվում է անցկացնել նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին։ Մրցույթի կազմակերպիչները անակնկալներ են խոստանում մասնակիցներին և հեռուստադիտողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանում կմեկնարկի նմանը չունեցող նոր երաժշտական մրցույթ՝ «Miss Singer Armenia», որի նպատակն է գտնել մոդելային կազմվածքով, ձայնային լավ տվյալներով գեղեցկուհիների ու նրանց ներկայացնել հանրությանը: Նախագծի համակարգող Արմինե Մուրադյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մրցույթը նախատեսված է անցկացնել հեռուստատեսային ֆորմատով:

«Մրցույթը մեկնարկում է «Միսս Երևան» Փրոդաքշնի և «21 TV» հեռուստաընկերության համատեղ ջանքերով։ Ի սկզբանե կանցկացնենք քասթինգ, որին կարող են մասնակցել 15-30 տարեկան աղջիկները։ Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույն 24 մասնակիցներին, որոնց հետ մեկ ամիս աշխատանքներ կտարվեն։ Մասնակիցները կկատարեն հայտնի հիթերի cover տարբերակները»,–ասաց նա։

ՀՀ–ում նախադեպը չունեցող հեռուստաշոու կանցկացվի. ո՞րն է «Miss Singer Armenia»–ի նպատակը

Մուրադյանի խոսքով`մրցույթին մասնակցելու պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցներն ունենան հմայիչ արտաքին, երաժշտական ունակություններ, գեղեցիկ ձայն։ Պետք է հստակ ֆիքսել` սա միայն երգի մրցույթ չէ, գեղեցկուհիները պետք է նաև մոդելային հմտություններ սովորեն։ Հիմնական գաղափարը` աղջիկներից լավագույն շոու ցուցադրողներ, նոր աստղեր «ստանալն» է։

«21TV» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի կարծիքով` «Miss Singer Armenia» մրցույթն իր ձևաչափով ինքնատիպ կլինի։

ՀՀ–ում նախադեպը չունեցող հեռուստաշոու կանցկացվի. ո՞րն է «Miss Singer Armenia»–ի նպատակը

«Ի տարբերություն երաժշտական այլ նախագծերի, որոնք ունեն իրենց հստակ կանոնները, օրինակ` մասնակիցների հանդեպ ծաղրական վերաբերմունք կամ ժյուրիի անդամների շատ ազատ վարքագիծ, այստեղ մենք ենք կանոնները մշակել , և սա ավելի շատ պրոդյուսերական նախագիծ է։ Մենք գերնպատակ չենք դրել լավագույն վոկալիստներին այս մրցույթում հավաքելու, մեր խնդիրն է համատեղել վոկալային և մոդելային տվյալները»,–ասաց նա։

Գոհար Ավետիսյանը միացել է ցատկելով կերպարանափոխվելու ֆլեշմոբին. տեսանյութ

Հարությունյանի խոսքով` հեռուստադիտողը ականատես կլինի, թե ինչպես են բեմին ու հեռուստաեթերին անծանոթ մասնակիցները դառնում փորձված, անվախ ու ազատ։

«Միսս Երևան» փրոդաքշնի գլխավոր պրոդյուսեր Ռաֆ Սահինյանն էլ վստահեցրեց, որ իրենք զինված են անհրաժեշտ տեխնիկայով ու հեռուստադիտողին անմոռանալի շոու ծրագիր է սպասում։

ՀՀ–ում նախադեպը չունեցող հեռուստաշոու կանցկացվի. ո՞րն է «Miss Singer Armenia»–ի նպատակը

Հավելենք, որ «Miss Singer Armenia» հեռուստաշոուի հաղթողի մրցանակը կլինի նոր երգի և տեսահոլովակի ստեղծումը, որի միջոցով նա կդառնա հանրաճանաչ դեմք և հնարավորություն կստանա իր ուղին հարթելու։

Հայ մասնակցի պարը «Dance Революция» հեռուստաշոուի ժամանակ հիացրել է Վերա Բրեժնևային