Գոհար Ավետիսյանը միացել է ցատկելով կերպարանափոխվելու ֆլեշմոբին. տեսանյութ

Ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը 7 ոճային կերպար է ցուցադրել։ Հետևորդները հիացած են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայտնի դիմահարդար, նորաթուխ մայրիկ Գոհար Ավետիսյանը, որին արդեն հաջողվել է ազատվել հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ կիլոգրամներից, միացել է վերջին շրջանում սոցցանցերում ամենահայտնի ֆլեշմոբին, երբ մարդիկ ցուցադրում են իրենց հագուստը։ Ոճային կերպարները փոփոխվում են յուրաքանչյուր ցատկից հետո։

Գոհար Ավետիսյանը 7 ոճային կերպարում է հանդես եկել։ «Ո՞ր կերպարն է ամենաստացվածը »,–գրել է դիմահարդարը` կցելով #whoachallenge հեշթեգը։

Դիմահարդարի հետևորդներին դուր է եկել նրա նախաձեռնությունը։

«Գոհար, շքեղ ես», «Բոլոր կերպարներդ խենթացնող են »,«1,2, և 3 կերպարներդ ամենաստացվածն են »,–գրել են նրանք։

Ավելի վաղ Գոհարը գրել էր, որ 13 կգ–ով նիհարել է` գրեթե այնքան, որքան գիրացել էր հղիության ընթացքում։

Հիշեցնենք՝ հանրահայտ դիմահարդարի որդին լույս աշխարհ է եկել նրա ծննդյան նախորդ օրը՝ հուլիսի 3-ին։

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Առանց տոնային քսուքի․ Գոհար Ավետիսյանը գեղեցիկ ամառային շպարի տարբերակ է ցույց տվել

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։