Գառնու տաճարում փարթի՞ է անցկացվել. պարզաբանում է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայությունը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը պարզաբանում է տարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսագրության վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը` անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին, թե իբր Գառնիում փարթի է անցկացվում։

«Արգելոց–թանգարանում նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը»,– նշված է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի հաղորդագրության մեջ։

Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։

Քաջ ու անշահախնդիր․ Բուլղարիայում Նժդեհի մասին ֆիլմ են նկարել