Վտանգավո՞ր է. Երկիր մոլորակին մոտ 190 մետր տրամագծով աստերոիդ կմոտենա

Սպասվում է, որ երկնային մարմինը մեր մոլորակին առավելագույնս` 3.2 մլն կմ հեռավորությամբ, կմոտենա օգոստոսի 5-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Օգոստոսի սկզբին Երկիր մոլորակին մինչև 190 մետր տրամագծով աստերոիդ կմոտենա, նախազգուշացրել է  ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ( NASA):

Երկիր մոլորակի կողքով հսկայական աստերոիդ է անցել. տեսանյութ

NASA-ի տվյալներով` 2009 PQ1 անունը կրող աստերոիդի տրամագիծը 84-190 մետր է: Ակնկալվում է, որ երկնային մարմինը մեր մոլորակին առավելագույնս` 3.2 մլն կմ հեռավորությամբ, կմոտենա օգոստոսի 5-ին: Արագությունը՝ 13.4 կմ/վ է:

Այս աստերոիդը հայտնաբերել են շուրջ 11 տարի առաջ՝ 2009 թվականի օգոստոսի 14-ին: Այն «Ապոլոնների» խմբին է պատկանում: Դրանք այն աստերոիդներն են, որոնց ուղեծրերը հատվում են Երկրի ուղեծրի հետ:

Պոտենցիալ վտանգավոր են համարվում այն աստերոիդները, որոնք Երկրի ուղեծրին են մոտենում 7.4 մլն կմ-ից ավելի և որոնց տրամագիծը գերազանցում է 100-150 մետրը: Աստղագետները տարեցտարի ավելի շատ այնպիսի երկնային մարմիններ են հայտնաբերում, որոնք մեր մոլորակի հետ բախվելիս կարող են անդառնալի վնաս հասցնել: