«Դոմոդեդովո» օդանավակայանն ականապատման մասին անանուն հաղորդագրություն է ստացել

Այժմ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում։ Օդանավակայանի անձնակազմը և ուղևորները չեն տարհանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Մոսկվայի «Դոմոդեդովոն» այսօր օդանավակայանի և կայանատեղիում գտնվող բոլոր օդանավերի ականապատման սպառնալիքով անանուն հաղորդագրություն է ստացել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

Կրակով-Դուբլին չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել գրության պատճառով

«Հաղորդագրությունն ուղարկվել է «Դոմոդեդովոյի» էլեկտրոնային փոստին», - հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այժմ օպերատիվ միջոցառումներ են անցկացվում։ Օդանավակայանի անձնակազմը և ուղևորները չեն տարհանվում:

Ինքնաթիռում «անձրև» է եկել, «Ռոսիա» ավիաընկերությունը պարզում է պատճառը. տեսանյութ

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ականների առկայության մասին հաղորդագրություններ են հնչում անցյալ տարվա վերջից։ Սպառնալիքները ոչ մեկը չի հաստատվել։

Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. դեպի ուր կթռչեն Fly Armenia Airways–ի ինքնաթիռները