Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուս է տարել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ առանց ախտանիշների է տարել կորոնավիրուսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուս է տարել։ «Пул Первого» Telegram ալիքի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահն այդ տեղեկությունը հայտնել է այսօր երկրի ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմի ու ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանն անհատույց կերպով կորոնավիրուսի թեստեր է տրամադրել ավելի քան 30 երկրի

«Ներողություն եմ խնդրում ձայնիս համար, վերջերս ստիպված եմ շատ խոսել։ Բայց ամենազարմանալին այն է, որ այսօր դուք հանդիպում եք մարդու հետ, որը ոտքի վրա կորոնավիրուս է տարել», - նշել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն նշել է, որ առանց ախտանիշների է տարել COVID-19-ը։ Նա կարծում է, որ բնակչության 97% նույն կերպ է տանում այդ վարակը։

«Փառք աստծու, ես էլ հայտնվեցի անախտանիշ հիվանդների շարքում», - նշել է Լուկաշենկոն։

Նախագահը կորոնավիրուսի հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել։

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում աստիճանաբար բարելավվում է. վարչապետ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։