Աբրահամյանը հայ համայնքի հետ քննարկել է Մոսկվայում ադրբեջանցիների հետ ընդհարումների հարցը

Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի, ՌԴ նախագահի աշխատակազմի, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության ավելի քան 250 ներկայացուցիչ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը քննարկում է կազմակերպել Մոսկվայում ու Մերձմոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ընդհարումների հարցով: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի հայերի միության լրատվական ծառայությունը:

«Մենք երեք բան ենք ուզում». Արա Աբրահամյանը ներկայացրել է հայ համայնքի դիրքորոշումը

Հուլիսի 28-ին կայացած հանդիպում-քննարկմանը մասնակցել են Մոսկվայի ու Մերձմոսկվայի այն բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչները, որտեղ տեղի են ընդհարումները:

Իսկ հանդիպումն անցկացվել է «Սայաթ–Նովա» ռեստորանային համալիրում, որի վրա ուրբաթ օրը ադրբեջանցիները հարձակման փորձ էին արել:

Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի, ՌԴ նախագահի աշխատակազմի, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության ավելի քան 250 ներկայացուցիչ:

Ավելի քաղաքակիրթ․ ինչպե՞ս են հայ արտահանողները Ռուսաստանում լուծում «ադրբեջանական խնդիրը»

Արա Աբրահամյանը ներկաներին տեղեկացրել է հայերի միության՝ ՌԴ իշխանությունների, իրապապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ադրբեջանական համայքի հետ համատեղ ձեռնարկած քայլերի մասին:

Նա հայրենակիցներին կոչ է արել լինել համախմբված, բայց չձեռնարկել չմտածված որևէ քայլ:

«Աշխարհի 10 միլիոնանոց սփյուռքն այսօր զինվորներ են՝ պատրաստ պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի ոտնձգություններից»,- ասել է Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով` այն, որ շուկաների ու խանութների ադրբեջանցի սեփականատերերն այսօր զիջել են դիրքերը, խոսում է այն մասին, որ «Ռուսաստանի իշխանությունը բոլորին դաժանաբար ցույց է տվել, որ Ռուսաստանում գործում են ռուսաստանյան օրենքները, և որ ո՛չ Բաքուն, ո՛չ Ստամբուլը չեն կարող այստեղ իրենց կանոնները թելադրել»:

«Սցենարները կարող են լինել տարբեր». Աբրահամյանը՝ ադրբեջանական հայտարարությունների մասին

Արա Աբրահամյանը բոլոր ներկաներին շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցելու ու վերջին օրերի համախմբվածության համար:

Հիշեցնենք` օրերս Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները (շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Զարահ Իլիևին):

Սակայն հաջորդ օրը Ռուսաստանի հայերն արագ հավաքվել էին Մոսկվայում և գնել բոլոր ծիրանները։

Հետո արդեն հայ գործարարները վաճառականներին տեղեր առաջարկեցին իրենց առևտրի կենտրոններում։

«Խնդրում եմ` պահպանեք օրենքները». Բյուլբյուլօղլին դիմել է ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին