ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Մաշկի առողջությունն ու երիտասարդությունը կարելի պահպանել ճիշտ սնունդի միջոցով։ The Sun-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Էդինբուրգի համալսարանի դոկտոր Ռուփի Աույլան։
Նրա խոսքով՝ հակաօքսիդանտներ, կոլագեն ու միներալներ պարունակող մթերքն օգնում է վերականգնել օրգանիզմն ու ավելի երիտասարդ տեսք ունենալ։
«Ամեն օր մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն ուտելով դուք բազում բուսական տարրեր եք ստանում․ դրանք օրգանիզմից հանում են ավելորդ բորբոքվածությունը, օգնում շուտ վերականգնել վնասվածքներն ու պաշտպանում են բջիջները ծերանալուց», - ասել է Աույլան։
Նա նշել է, որ ցածր սպիտակուցային սննդակարգն դանդաղեցնում է ծերանալու ընթացքը։ Միաժամանակ սննդակարգում պետք է ներառել բջջանյութի մեծ քանակությամբ մթերքներ, օրինակ՝ ընկուզեղեն։ Աույլանի կարծիքով՝ օրգանիզմի համար օգտակար են ձվերը, վարսակը, կոճապղպեղը, բրոկոլին ու սաղմոնը։
Գիտնական ամփոփել է՝ երկաթով հարուստ սնունդը, օրինակ՝ կարմիր միսը, կարող է բացասաբար ազդել մաշկի տեսքի վրա։
2019 թվականի սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ ռուսաստանցի գիտնականներն ուսումնասիրել են տարբեր երկրների երկարակյաց մարդկանց սննդակարգն ու կապ են գտել հակաօքսիդանտների օգտագործման ու կյանքի երկարության միջև։ Պարտադիր մթերքների ցանկում են կանաչ թեյը, խուրման, չիչխանն ու հալապասը։