«Ուզում ես սովորել կունգ–ֆո՞ւ, ուրեմն ես եմ քո մարզիչը». անսահման ծիծաղ Միշա Գալուստյանից

Ճանաչված երգիծաբան Միխայիլ Գալուստյանը կրկին զվարճացրել է իր հետևորդներին։ Այս անգամ նա ցուցադրել է, թե ինչպես կարելի է «հեռավար» մենամարտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ճանաչված երգիծաբան և շոումեն Միխայիլ Գալուստյանն Instagram–ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում իրեն ներկայացրել է «բեզկոնտակտ» մենամարտի «ոսկե» գոտու տեր մարզիկ ու մի լավ ծիծաղեցրել իր հումորը գնահատողներին։

«Սենսեյ Գալուստինձյա. ուզում ես սովորել կունգ–ֆո՞ւ, ուրեմն ես եմ քո մարզիչը։ Ցույց տուր քո «բեզկոնտակտ» կունգ–ֆուն սոցցանցային էջումդ ու նշիր ինձ »,–գրել է Գալուստյանը։

Շոումենի հետևորդները բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ են գրել։

««Պետք է անպայման քեզ մոտ դասերի հաճախել, հաստատ փողոցային կռիվների ժամանակ պետք կգա»,«Ինձ էլ սովորեցրու, սենսեյ»,«Դու օրս տոն դարձրիր»»,–գրել են նրանք։

Հայեր էլ կան. Forbes-ն առանձնացրել է ռուսաստանաբնակ 40 ամենահաջողակ աստղերին


Հիշեցնենք, որ Գալուստյանը հայտնի է դարձել ՈՒՀԱ-ում խաղալու ընթացքում, որտեղ ներկայացնում էր «Утомленные солнцем(«Արևից քշվածերը») թիմը։

Ռուսաստանցի հայազգի հումորիստը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Թեթևաբարո տատիկը», «Ուժեղ բնավորությամբ նվերը» և այլն։ Գալուստյանի ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի, կազմում է տարեկան 2,2 միլիոն դոլար։

Կարևորը ճիշտ պահին «թռնելն է». Միշա Գալուստյանն ապտակել է աշխարհահռչակ ծանրորդին