Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը

Ենթադրվում է, որ փորձարկումներին շուրջ 30 հազար կամավոր կմասնակցի: Յուրաքանչյուրը պոտենցիալ պատվաստանյութի 0,1 միլիգրամ կստանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. «Moderna» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կորոնավիրուսային կրկնավարակ գոյություն ունի. երիտասարդի գրառումն ու ԱՆ պարզաբանումը

Ընկերության տնօրենների խորհրդի համահիմնադիրն ու նախագահը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է:

Ենթադրվում է, որ փորձարկումներին շուրջ 30 հազար կամավոր կմասնակցի: Յուրաքանչյուրը պոտենցիալ պատվաստանյութի 0,1 միլիգրամ կստանա: Մասնակիցներից ոմանց պլացեբո-դեղամիջոց կպատվաստեն:

Պատվաստանյութի ստեղծման նախագծին աջակցում է ԱՄՆ դաշնային կառավարությունը, որը շուրջ 500 մլն դոլար է հատկացրել և այն ընտրել որպես առաջիններից մեկը՝ կամավորների վրա լայնամասշտաբ փորձարկումներ սկսելու համար:

Ավելի վաղ «Moderna» կենսատեխնոլոգիական ընկերությունը հայտարարել էր կլինիկական փորձարկումների առաջին փուլի դրական արդյունքների մասին:

Եվս 6 դեպք. Հայաստանում արդեն 711 մարդ է մահացել կորոնավիրուսից

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բանակցում է Նուբար Աֆեյանի, ինչպես նաև պատվաստանյութի այլ հավանական մատակարարների հետ: Աշխարհում այսօր կորոնավիրուսի բուժման համար հաջողությամբ թեստավորվում է մոտ 20 քիմիական միացություն, որոնց վերջնական փորձարկումները կարող են ավարտվել 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին:

73 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 37 390