Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ

Տղամարդը կրակ է բացել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Պատասխան կրակով նրան սպանել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Մոսկվայում ահաբեկչություն են կանխել, որը ծրագրում էր իրականացնել Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացին։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ համատեղ կանխել է ահաբեկչական կազմակերպության այն անդամի գործունեությունը, որը ծրագրում էր ահաբեկչական գործողություն իրագործել Մոսկվայի մարդաշատ վայրերից մեկում», - գրված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ահաբեկչին հայտնաբերել են Խիմկիի լքված ավտոտնակների տարածքում: Տղամարդը կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Պատասխան կրակով նա չեզոքացվել է։

Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ

Դեպքի վայրում հայտնաբերվել են ԱԿՍ-74Ու տիպի ինքնաձիգ, երկու Ֆ-l նռնակ, 1 ՌԳԴ նռնակ:

Հանցագործը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի էր, բնակվում էր Մոսկվայում վարձակալած բնակարանում։ Մերձմոսկովյան շրջանում իրավապահները ձերբակալել են նրա եղբորը, որը փնտրում էր հարազատին:

ԱԴԾ–ն Աստրախանում մի տղամարդու է ձերբակալել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրագործել

«Հանցագործի վարձակալած տանն իրականացված խուզարկության ժամանակ իրեղեն ապացույցներ են հայտնաբերվել, որ սպանվածը կապեր է ունեցել Սիրիայում միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ և քաղաքացիների զանգվածային սպանություն էր ծրագրում», - գրված է հաղորդագրության մեջ:

Այժմ փնտրում են հանցագործի հավանական հանցակիցներին:

ՌԴ ՔԿ մերձմոսկովյան բաժնի ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին լրագրողներին հայտնել է, որ առայժմ քրեական գործ է հարուցվել «Ոտնձգություն իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ» հոդվածով:

Ինչպես են Ռուսաստանում կանխել ահաբեկչությունը. ձերբակալման կադրերը հայտնվել են համացանցում