Մկներից չենք տարբերվում. իսրայելցի գիտնականները հերքել են ուղեղի մասին պատկերացումները

Ուսումնասիրության ընթացքում իսրայելցի գիտնականներն ապացուցել են, որ նեյրոնային կապերի խտությունը մարդու ու մյուս կաթնասունների ուղեղում նույնն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մարդը կաթնասունների այլ տեսակների հանդեպ որևէ առավելություն չունի։ Այս եզրակացության են հանգել Թել Ավիվի համալսարանի, Կիմրոնի անվան անասնաբուժական ինստիտուտի ու Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները, որոնք եզակի հետազոտություն են անցկացրել ու մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով ուսումնասիրել կաթնասունների մոտ 130 տեսակի (մարդուց մինչև մուկ) ուղեղները։ Տեղեկությունը հայտնում է Discover24.ru պարբերականը։

ԱՄՆ-ում գիտնականները COVID-19-ի բուժման համար արդյունավետ միջոցներ են հայտնաբերել

Իսրայելցի գիտնականների բացահայտումը հերքում է պատկերացումներն այն մասին, որ մարդու մոտ ուղեղի գործառույթի համար սկզբունքային կարևորություն ունեցող նեյրոնային կապերի խտությունն ավելի մեծ է, քան կենդանիների մոտ։ Նախկինում գիտնականներից շատերի համար այն հիմնավորում էր մարդու գերակայությունը, իսկ այժմ պետք է հրաժարվել այդ պատկերացումից։

Միաժամանակ, ուսումնասիրվող կաթնասունների մոտ նույն խտության հասնելու տարբեր ճանապարհներ կան։ Տարբերություն կա ինչպես տեսակների ներսում, այնպես էլ նույն տեսակի շրջանակում։

Գիտնականներն անբուժելի վիրուսի դեմ պայքարելու միջոց են գտել

Հետազոտության հեղինակները վստահ են, որ նեյրոնային կապերի խտությունը, հետևաբար՝ տեղեկության փոխանցման արդյունավետությունը, բոլոր կաթնասունների առանցքային էվոլյուցիոն առանձնահատկությունն է անկախ ուղեղի չափից ու կառուցվածքից, ինչպես օրինակ չորս վերջույթների առկայությունը։

Ռուս գիտնականները սարք են ստեղծել, որն օգնում է մաշկով «տեսնել»