ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է մի քանի օր հանգստնալ: Ինչպես Facebook-ում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, քաղաքապետը հուլիսի 27-31-ը ներառյալ մեկնել է կարճատև արձակուրդ։
Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է. նա կոնտակտավոր է
«Քաղաքապետն արձակուրդի ընթացքում կլինի Հայաստանում»,- հայտնում է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարճատև արձակուրդ էր վերցրել մարտի 10-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին մասնակցելու համար: