Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ. Մակունցն ասել է` ինչու

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ– ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ծավալած ռազմական գործողություններին Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արցախյան խնդրի ռազմանական լուծման մեջ Թուրքիայի ներգրավմամբ հիմնականում շահագրգռված է Ադրբեջանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս` պատմական առաքելություն ունենալ. Նաղդալյան

«Սեփական ուժերի ու սեփական զինված ուժերի անզորությունը հտակ գնահատելով`Ադրբեջանի իշխանություններն անում են հնարավոր առավելագույնը, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում»,– ասաց Մակունցը։

«Իմ քայլի» ղեկավարն անձամբ կարծում է, որ չնայած Ադրբեջանի ջանքերին, Թուրքիան այդ քայլին չի գնա, ու դրա համար կան հստակ պատճառներ։

«Ադրբեջանի` ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի պայմաններում Թուրքիայի կողմ դառնալու պարագայում դա ոչ միայն ՀՀ–ում, այլև աշխարհում ընկալվելու է ցեղասպանության համատեքստում»,– ասաց Մակունցը։

Ի՞նչ կանի հայկական կողմը Թուրքիայի հնարավոր հարձակման դեպքում

Հիշեցնենք` ԼՂ խնդրում Թուրքիան հետևողականորեն հանդես է գալիս որպես հարցի ուժային կարգավորման կողմնակից` բացահայտ սատարելով Բաքվին։

Հայաստանի սահմանների նկատմամբ Տավուշում Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ Ադրբջանին սատարող հերթակա հայտարարությամբ` նշելով, որ խստորեն դատապարտում է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կատարած հարձակումը»:

Ավելի ուշ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Sky News Arabia-ի հետ զրույցում ասել էր, որ Թուրքիայի հնարավոր հարձակմանը Հայաստանը նախ պատասխան կտա իր ուժերով, երկրորդ՝ կդիմի ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի իր գործընկեր երկրներին։

Ադրբեջանը նեղն է ընկել և Թուրքիայից զենքի օգնությու՞ն է ուզել․ Հովհաննիսյանի տեղեկությունը