Առանց տոնային քսուքի․ Գոհար Ավետիսյանը գեղեցիկ ամառային շպարի տարբերակ է ցույց տվել

Պարզվում է՝ առանց տոնային քսուքի ու շտկման դեմքի վրա կարելի է ստանալ նույն էֆեկտը, որը ստանում են այդ միջոցների օգնությամբ, որոնք ամառվա շոգին ընդհանրապես տեղին չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ցույց է տվել՝ ինչպես առանց տոնային քսուքի ու շտկման ցնցող արդյունք ստանալ։ Ավետիսյանը ներկայացրել է իր լայֆհաքերը Instagram-ի իր բաժանորդներին։

«Իմ սիրելի ամառային շպարն առանց տոնային քսուքի ու դեմքի շտկման։ Դեղձագույն կոնսիլերով փակում եմ աչքի տակի կապտուկները։ Բաց կոնսիլերով թարմացնում եմ աչքերի տակն ու Т հատվածը», - պարզաբանել է Ավետիսյանը։

Հետո այդ ամենը պետք է ֆիքսել դիմափոշիով։ Պետք է ընդգծել այտոսկրերը հայլայթերով ու կարմրաներկով։

«Որ մայրս չասի, թե անեմիա ունեմ», - կատակով ավելացրել է Ավետիսյանը։

Հետո ներկում ենք հոնքերը մատիտով, սևաներկ, շրթներկ ու վերջ՝ շպարը պատրաստ է։

Հիշեցնենք՝ «մեյքափի գուրու» Գոհար Ավետիսյանի տղան ծնվել է նրա ծննդյան նախորդ օրը՝ հուլիսի 3-ին։ Նա որդուն ֆրանսիական ծագմամբ Գասպար անունով է կոչել։

Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը, դիմահարդարման իր վարպետությամբ, բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը դարձել է աշխատանք, նա ստիպված է եղել թողնել ուսումը։ Արդյունքում՝ 2012թ-ին, Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն իր դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

Այսպիսի տեսք ծննդաբերությունից հետո. նորաթուխ մայրիկ Գոհար Ավետիսյանը նշում իր ծննդյան օրը