Գիտնականները գտել են սրտի նոպաներից պաշտպանվելու ձևերը

Մկների վրա փորձարկումներ իրականացրած մասնագետները պարզել են, թե ինչն է նպաստում թրոմբոցիտների առաջացմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Ավստրալիայի Մոնաշ համալսարանի գիտնականների թիմը սրտի նոպան կանխող դեղամիջոց է ներկայացրել, հայտնում է Science Translational Medicine պարբերականը:

Ռուս գիտնականները սարք են ստեղծել, որն օգնում է մաշկով «տեսնել»

Մկների վրա փորձարկումներ իրականացրած մասնագետները պարզել են, որ թրոմբոցիտների առաջացմանը նպաստում է օրգանիզմում առկա ֆերմենտներից մեկը՝ II կարգի ֆոսֆոինոզիտիդ-3-կինազան: Դրա արհեստական հեռացումից հետո թրոմբներ էլ չեն առաջանում:

Մկների և մարդու բջիջների վրա լաբորատոր ուսումնասիրություններն անցկացվել են երկու տարի: Գիտնականները թրոմբոցիտների կտրվածքների վրա փոքր-ինչ ձևափոխված թաղանթ են հայտնաբերել, որը  կանխում է թրոմբոցիտների՝ միմյանց և անոթների պատերին կպչելը: Դա տեղի էր ունենում արյան շրջանառության փոփոխման ժամանակ սրտի նոպայից առաջ: Տվյալ ֆերմենտն ուժեղացնում էր արյան մակարդելիությունը, ինչ պատճառով էլ առաջանում էր նոպան:

Դրա արգելակումը թույլ էր տալիս կանխել անոթների խցանման հետևանքով առաջացող սրտի կաթվածներն ու սրտի նոպաները:

Գիտնականները կորոնավիրուսի նոր ախտանշան են հայտնաբերել