ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի համավարակը հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին ավելի շատ պլաստիկ օգտագործել, ինչը հղի է բնապահպանական ծրագրերի ձախողմամբ, հայտնում է Science պարբերականը:
Գիտնականները կարծում են, որ 2040 թվականին համաշխարհային օվկիանոսում թափվող պլաստիկի թիվը կարող է եռակի աճել: Մասնագետները ճգնաժամը հաղթահարելու ծրագիր են մշակել՝ տնտեսական մոդելի օգնությամբ գնահատելով պլաստիկի շրջանառությունը:
Ըստ նրանց՝ պլաստիկի թափոնների ծավալը կարելի է կրճատել 80 տոկոսով: Դրա համար անհրաժեշտ է նախևառաջ կրճատել առաջնային պլաստիկի արտադրությունը: Բացի այդ, պետք է կատարելագործել աղբի հավաքման համակարգը, ինչպես նաև ներդրում անել այնպիսի պլաստիկի արտադրության մեջ, որն ավելի հեշտ է ուտիլիզացնել: