Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել

Հայտնի է, թե որ քրեական գործի շրջանակներում է մեղադրանք առաջադրվել «Ադեկվադ» միաբանության ղեկավարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել։ Դանիելյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով այդ մասին։

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

«Քիչ առաջ ՀՔԾ-ում ինձ մեղադրանք առաջացրեցին և վերցրեցին անձնագիրս, քանի որ որպես խափանման միջոց ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Ինձ մեղադրանք է առաջադրվել ինձ վրա հարձակման միջադեպի առթիվ: Միակ մեղադրյալը ես եմ»,–գրել է նա։

Դանիելյանը նշել է, որ խոսքը այն միջադեպի մասին է, երբ «մի անբարոյականի վաստակ ու համատեղության պետ» պաշտոնյա իրեն փողոցում հարվածել էր։

Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուք է եղել: Այս տեղեկությունը Facebook–ի իր էջում հաղորդել էր «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ հրապարակելով Արթուր Դանիելյանի` արյունոտ դեմքով լուսանկարը և նշելով, որ Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Դանիելյանի վրա։

«Ալեն Սիմոնյանը զոհ չէ...». «Ադեկվադը» պահանջում է հրապարակել տեսագրությունը

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում խոսել էր աղմկահարույց միջադեպի մասին։ Նա հայտնել էր, որ Արթուր Դանիելյանին հանդիպել է տուն գնալու ճանապարհին, բարևել նրան, բայց արժանացել է հայհոյանքի, որի համար էլ գլխով հարվածել է նրա քթին։