Նաև Հայաստանի հետ սահմանին․ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն

Դրանք կլինեն համատեղ լայնածավալ մարտավարական ու թռիչքա-մարտավարական զորավարժություններ` մարտական հրաձգությամբ ու երկու կողմերի ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ կանցկացվեն, այդ թվում՝ Նախիջևանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ. Մակունցն ասել է` ինչու

Դրանք անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրով։ Համատեղ զորավարժություններին մասնակցելու են անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանու սարքերն ու ականանետները, նաև ռազմական ավիացիան ու երկու երկրների բանակների հակաօդային պաշտպանության միջոցները։

Զորավարժություններ են անցկացվելու նաև Հայաստանի սահմանի մոտ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացրած ծրագրի համաձայն՝ ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-ից 5-ը Բաքվում ու Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10–ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում ու Եվլախում։

Հայաստանի սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել

Նշենք, որ զորավարժությունները կանցկացվեն հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի ֆոնին։ Այս գիշեր ադրբեջանական դիպուկահարի կրակոցի հետևանքով Հայաստանի ԶՈՒ զինծառայող է մահացել։

Ինչու է Ադրբեջանը փորձում լարված պահել վիճակը. մեկնաբանում է քաղաքագետը