ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ջրվեժ գյուղի ազգային պարկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են հուլիսի 26-ին` ժամը 21։25-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։
Ո՞ւմ համար է վտանգավոր սառը ջրով լողանալը. բացատրում է բժիշկը
«Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Գ․, ծնված 1973 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել լողավազանի մեջ»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա։
Ճանապարհորդե՞լ Հայաստանում, թե՞ սպասել սահմանների բացմանը. հայկական զբոսաշրջության ներկան