Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 100 ռուսաստանցի հայրենիք են վերադարձել․ դեսպանատուն

Դեսպանատունն օգտվել է ընձեռված հնարավորությունից ու օպերատիվ կերպով կազմակերպել է ռուսաստանցիների վերադարձը հայրենիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 106 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք են վերադարձել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

Երևան-Նովոսիբիրսկ չվերթ կկայանա

Նշվում է, որ երբ դեսպանատունը տեղեկություն է ստացել, որ Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթ է կազմակերպվում ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար, օգտագործել է այդ հնարավորությունը ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու համար։ Անհրաժեշտ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների, նաև ՌԴ կառավարության կից Օպերատիվ շտաբի հետ։

Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից 2822 մարդ է մեկնել։

Երևան–Մոսկվա նոր չվերթ կկայանա. ովքե՞ր կարող են մեկնել Ռուսաստան

Ռուսաստանցիներին տուն վերադարձնելուն ուղղված աշխատանքը շարունակվում է։