Սպասում ենք Մխիթարյանի 10-րդ գոլին․ «Ռոման» մոտենում է «ֆինիշին»

Մինչ առաջնության ավարտը երեք խաղ է մնում, հետո Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչն է «Սևիլյայի» դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ «Ռոման» տրամադրված է առաջնության վերջին երեք խաղերին ու Եվրոպայի լիգայի և «Սևիլյայի» 1/8 եզրափակիչին։ Տեղեկությունը հայտնել է «Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Ֆիորենտինայի» հետ խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին

Առաջին շրջանում հռոմեացիները հաղթել են «Ֆիորենտինային» 4:1 հաշվով, սակայն Ֆոնսեկայի խոսքով, այժմ լրիվ այլ խաղ է սպասվում։ Վերջին վեց խաղերի ընթացքում «Ֆիորենտինան» ոչ մի պարտություն չի կրել, ու թիմը լավ մարզավիճակում է։ Հանդիպումը կայանալու է այսօր երեկոյան։

Նախորդ խաղում «Ռոման» հաղթել է SPAL թիմին 6:1 հաշվով։ Աուտսայդերի հետ այդ համեմատաբար հեշտ խաղում «Ռոման» Ջեկոյին ու Մխիթարյանին հանգստանալու հանրավորություն էր տվել։

«Ինձ համար ամենակարևորն այսօրվա խաղն է», - ավելացրել է մարզիչը։

Այս անգամ ուշադրության կենտրոնում Նիկոլո Ձանիոլոն է։ Այս տաղանդավոր երիտասարդ խաղացողը վնասվածքի պատճառով մի շարք խաղեր է բաց թողել ու միշտ չէ, որ ընդհանուր լեզու է գտել մարզչի հետ։

Ձանիոլոն վերջին խաղում իրեն լավ է դրսևորել։ Ֆոնսեկան ավելացրել է, որ պետք է հասնանալ՝ ինչպես նրան վեց ամիս ապաքինվելուց հետո դաշտ հանել։

«Ցանկացած թիմում էլ նման խնդիրներ լինում են։ Մենք խոսեցինք, ամեն ինչ նորմալ է, այլևս խնդիր չկա», - ամփոփել է Ֆոնսեկան։

Մխիթարյանը խոսել է «Ռոմա» - «Ինտեր» խաղի և իր զգացողությունների մասին

Նա հաստատել է, որ առաջիկա խաղում կարող են խաղալ պաշտպաններ Ալեքսանդար Կոլարովն ու Բրունո Պերեսը, մյուսների մասին չի խոսել։

Ֆոնսեկան չի անդրադարձել նաև «Սևիլյայի» հետ խաղին ու հարցին՝ ինչպես փորախրինել հենակետային կիսապաշտպան Ժորդան Վերետային, որը Եվրոպայի Լիգայի առաջիկա խաղի համար որակազրկվել է։

Իտալացի մարզական լրագրողների կարծիքով՝ նրա փոխարեն պետք է հետ բերել Մխիթարյանին կամ Լորենցո Պելեգրինիին։

«Ձեզ հետ եմ»․ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Տավուշում սրված իրավիճակին

«Դեռ դրա մասին չեմ հասցրել մտածել, այսօրվա խաղի մասին եմ մտածում», - նշել է Ֆոնսեկան։

Il Messagero իտալական թերթի կարծիքով՝ Ֆոնսեկան 3-4-2-1 ֆորմացիա է կառուցելու (Լոպես – Մանչինի, Սմոլին, Կոլարով – Բրունո Պերես, Կրիստանտե, Վերետու, Սպինացոլա –Պելեգրինի, Մխիթարյան – Ջեկո)։

 «Ֆիորենտինայի» կազմում ամենայն հավանականությամբ դաշտ դուրս կգա Ֆրանկ Ռիբերին։ Հիմա նա այդքան աչքի չի ընկնում ինչպես նախորդ տարիներին, բայց կարող է վտանգավոր պահեր ստեղծել հարձակման մեջ։ «Ֆիորենտինայի» այլ վտանգավոր խաղացողներն են երիտասարդ հարձակվողներ Ֆեդերիկո Կյեզան ու սերբ Դուշան Վլախովիչը։

Նշենք՝ Հենրիխ Մխիթարյանն այս խաղաշրջանում «Ռոմայի» կազմում ինը գոլ է խել․ երկրպագուներն ու մամուլը տասերորդ հարվածին են սպասում։

«Ռոման» Մխիթարյանի փոխանցումը «հավերժացրել» է գրաֆիկայով

Մխիթարյանն իր խաղով գրավել է նաև հայ դիվանագետներին․ Corriere dello Sport պարբերականին վերջերս տված հարցազրույցում Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը խոստովանել է, որ նախկինում իտալական այլ թիմի էր երկրպագում (նա չի ասել՝ որ), սակայն այժմ «Ռոմայի» երկրպագուն է դարձել։