Կոնկրետ հետևանքներ կլինեն. ստուգվել են ԳՈՒՄ-ի շուկայի մսի տաղավարները. լուսանկարներ

Տնտեսվարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող համապատասխան անասնաբուժական փաստաթուղթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շուկաներում մսի մատակարարման ժամին ստուգայց են կատարել Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներում։

Կոնկրետ հետևանքներ կլինեն. ստուգվել են ԳՈՒՄ-ի շուկայի մսի տաղավարները. լուսանկարներ

ՍԱՏՄ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԳՈւՄ-ի շուկային հարող տարածքում գտնվող տաղավարները տեսուչները ստուգել են ստացված մսի ծագումը, տեղափոխման պայմանները և տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:

Կոնկրետ հետևանքներ կլինեն. ստուգվել են ԳՈՒՄ-ի շուկայի մսի տաղավարները. լուսանկարներ

Ստուգայցի պահին գործել են 9 տաղավարներ, որոնցում ստուգվել են նաև ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Խախտումներ են արձանագրվել բոլոր 9 տնտեսվարողների մոտ։

Կոնկրետ հետևանքներ կլինեն. ստուգվել են ԳՈՒՄ-ի շուկայի մսի տաղավարները. լուսանկարներ

«Տնտեսվարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը: Մի քանի տեղ մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, իսկ տաղավարներից երկուսի աշխատակիցները չեն ունեցել սանիտարական գրքույկներ»,- նշված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։

Կոնկրետ հետևանքներ կլինեն. ստուգվել են ԳՈՒՄ-ի շուկայի մսի տաղավարները. լուսանկարներ

Տեսչությունից տեղեկացնում են, որ կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կբացվեն ստուգումներ՝ կոնկրետ վարչական պատասխանատվություն ենթադրող հետևանքներով:

Կոնկրետ հետևանքներ կլինեն. ստուգվել են ԳՈՒՄ-ի շուկայի մսի տաղավարները. լուսանկարներ

Հիշեցնենք՝ սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից։ Նորմի պահպանումը ներկայում ՍԱՏՄ ուշադրության կենտրոնում է՝ որպես պետական այս կառույցի գործունեության առաջնահերթություններից մեկը:

Քաղաքակրթությունն ու գյուղացու կորցրած շահույթը. սպանդանոցների չերևացող կողմը