«Գիտեմ, որ ցավեցրել եմ քեզ». Քանյեն հրապարակայնորեն ներողություն է խնդրել Քիմից

Քանյեն ցավում է, որ նեղացրել է կնոջն ու անձնական հարցը հրապարակային քննարկման առարկա է դարձրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Ամերիկյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր կնոջից՝ ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանից։ Twitter-ի իր էջում Քանյեն գրել է, որ ներողություն է խնդրում անձնական հարցը հրապարակային դարձնելու համար։

«Ես նրան այնպես չեմ պաշտպանել, ինչպես նա ինձ։ Քիմ, գիտեմ, որ ցավ եմ պատճառել քեզ։ Խնդրում եմ, ներիր ինձ։ Շնորհակալ եմ միշտ կողքիս լինելու համար»,- գրել է ռեփերը։

Ավելի վաղ Քանյեն Twitter-ի իր էջում մի շարք գրառումներ էր կատարել՝ մեղադրելով Քիմին և զոքանչին իրեն հոգեբուժարան ուղարկելու փորձերի համար։ Քանյեն նաև տեղեկացրել էր, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Ավելի ուշ գրառումները ջնջվել էին,  բայց օգտատերերը հասցրել էին պատճենել դրանք։

Դրանից հետո Քիմն էլ Twitter-ում և Instagram-ում գրառում էր կատարել՝ մեկնաբանելով ամուսնու տարօրինակ հայտարարությունները։ Նա նշել էր, որ իրավիճակի «մեղավորը» Քանյեի անձի երկբևեռ (բիպոլյար) խանգարումն է։ Նա նշել էր, որ Քանյեի հիմա ճգնաժամային շրջան է, նրա մտադրությունն ու գործողությունները հաճախ չեն համընկնում։ Քիմը նաև խորհուրդ էր տվել ամուսնուն դիմել մասնագետների օգնությանը։

Քիմ Քարդաշյանի ամուսինն ընտրողների հետ հանդիպմանը լացել է ու հայհոյել

Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին և 4 երեխա ունեն։ 2015 թվականի ապրիլին Քանյեն միացավ Քիմին Հայաստան կատարած ուղևորության ժամանակ։ Ուեսթը եղել է Գառնիում, Գյումրիում և նույնիսկ անվճար համերգ տվել Երևանի սրտում՝ Կարապի լճում։