Կրկին կապի խնդիրներ. Ucom-ից մեկնաբանել են պատճառները

Ինտերնետի հետ կապված խնդիրներն առանձին կետերում են, հիմնականում՝ Երեւանի կենտրոնում։ Դրանք կապված են ցանցի արդիականացման հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Ucom–ը կարգավորում է Երևանի կենտրոնում ինտերնետ կապի խնդիրները։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, Ucom–ը սկսել է արդիականացնել ինտերնետի ցանցը՝ կապի որակը բարելավելու նպատակով:

Ucom-ի ծառայությունները մասամբ վերականգնվել են. VivaCell-MTS-ում ևս խնդիրներ են առաջացել

Աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ բաժանորդները հնարավորինս քիչ անհարմարություն զգան, այդ պատճառով էլ աշխատանքները հիմնականում ընթանում են գիշերային ժամերին: Ընկերությունից հաղորդում են, որ օրվա ընթացքում կապի խափանումները զգացվել են միայն առանձին կետերում ՝ հիմնականում Երևանի կենտրոնում։

Հեռախոսային կապի հետ կապված խնդիրներ չեն եղել։

Նշենք՝ ավելի վաղ Ucom–ը բազմիցս նշել էր, որ անձնակազմի մի մասի՝ «Team» ընկերություն տեղափոխվելու պատճառով իրենք կապի և աշխատանքի հետ կապված խնդիրներ չունեն։

Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները

Հիշեցնենք՝ ապրիլին լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել:

«Մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է». Եսայանը Beeline–ի աշխատակիցներին հեռացնելու միտք չունի

Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:

Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։ Եսայան եղբայրները լքեցին Ucom-ը և հիմնադրեցին նոր՝ Team ընկերությունը։

«Իմ առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»․ Գուրգեն Խաչատրյան

Հունիսի 8-ին «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու համար։