Երևանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Ջնդին»

Ջնդի Ամարյանին ոստիկանության բաժին են տարել գերեզմանատնից։ Նա մասնակցելիս է եղել օրենքով գող «Եզդի Ռաֆոյի» հուղարկավորությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 25-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է բերման ենթարկվել 56-ամյա Ջնդի Ամարյանը, որն ավելի շատ հայտնի է «Ջնդի» մականունով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Հայազգի «օրենքով գող» Արթուր Մոլոդոյը կկանգնի դատարանի առաջ

Ըստ կայքի` նա ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկվել Զեյթունի գերեզմանատանից, որտեղ մասնակցելիս է եղել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանի՝ «Եզդի Ռաֆոյի» հուղարկավորությանը:

Հիշեցնենք, որ «Եզդի Ռաֆոյի» մահվան մասին հայտնի էր դարձել հուլիսի 21-ին։

Ինչու են բերման ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկուն