Երևան-Նովոսիբիրսկ չվերթ կկայանա

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը նախազգուշացնում է` չվերթից օգտվելու համար պետք է նախապես գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հուլիսի 29-ին Երևան–Նովոսիբիրսկ չվերթ կկայանա։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

«Թռիչքը նախատեսված է տեղական ժամանակով 09։00-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Չվերթից կարող են օգտվել միայն Նովոսիբիրսկի, Տոմսկի, Կեմերովոյի, Օմսկի մարզերի, Ալթայի երկրամասի, Ալթայի Հանրապետության բնակիչները։

Չվերթի համար հարկավոր է գրանցվել այս հղումով: Օդանավում նստատեղերի քանակը սահմանափակ է:

Ցուցակները ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

Երևան–Մոսկվա նոր չվերթ կկայանա. ովքե՞ր կարող են մեկնել Ռուսաստան