Երևան–Մոսկվա նոր չվերթ կկայանա. ովքե՞ր կարող են մեկնել Ռուսաստան

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Երևան–Մոսկվա չվերթի վերաբերյալ կարևոր տեղեկություններ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Օգոստոսի 1-ին Երևան–Մոսկվա չվերթ կկայանա։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։ Թռիչքը նախատեսված է տեղական ժամանակով 16:30-ին։

Երևան-Փարիզ չվերթերը վերաբացվում են

Չվերթից կարող են օգտվել միայն Մոսկվա քաղաքի և Մոսկվայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վոլոգդայի, Վորոնեժի, Իվանովոյի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռյազանի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Կալուգայի մարզերի բնակիչները:

Չվերթի համար հարկավոր է գրանցվել այս հղումով: Օդանավում նստատեղերի քանակը սահմանափակ է:

Ցուցակները ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

Օգոստոսի 1–ից Ռուսաստանը «բացում է երկինքը». որ երկրներ հնարավոր կլինի թռչել