ՌԱԴԻՈ

Սուրբ Սոֆիայի տաճարի երկրորդ գրավումը. ինչո՞ւ էր էրդողանը հենց 1453 հոգու ուղարկել նամազի

Թուրքիայի իշխանությունն ամեն ինչ արեց, որ քրիստոնեական աշխարհի գոհար համարվող տաճարում նամազ անցկացվի։ Էրդողանը մոտենում է իր նվիրական երազանքին։
Sputnik
Սուրբ Սոֆիայի տաճարի երկրորդ գրավումը. ինչո՞ւ էր էրդողանը հենց 1453 հոգու ուղարկել նամազի

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը կարծում է, որ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտենում է Օսմանյան կայսրությունը վերականգնելու իր նվիրական երազանքին:

«Էրդողանը Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով՝ կրոնական հիմքերի վրա դրված օսմանական պետության հիմքն է դնում երկրորդ անգամ և իրեն էլ արդեն սուլթան է համարում երևի»,- Sputnik Արմենիային ասաց թուրքագետը:

Ըստ նրա՝ պատահական չէ, որ խորհրդանշական թվով մարդիկ (1453) Անկարայից ուղարկվեցին Սոֆիայի տաճար՝ աղոթքի. 1453-ին Կոստանդնուպոլիսը ընկավ:

Կիպրոսում և Հունաստանում սգո զանգեր են ղողանջել Սուրբ Սոֆիայի տաճարի համար. տեսանյութ

«Սա ցույց է տալիս, որ ամեն ինչի մեջ սիմվոլներ կան. ուզում են ասել` մենք գրավեցինք, մենք իշխեցինք, մենք ինչ կուզենք, կանենք, ձեռքներս կդնենք տաճարի վրա: Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը հենց այդ նպատակով է արվել, սա փաստորեն Սոֆիայի երկրորդ գրավումն է»,-ասել է Լոքմագյոզյանը:

Հիշեցնենք, որ այս ուրբաթ 86 տարվա մեջ առաջին անգամ մահմեդականները աղոթքի՝ նամազի հավաքվեցին Սուրբ Սոֆիայի տաճարում, որն Էրդողանի հրամանով վերածվել է մզկիթի: Եվ հենց նա էլ կարդաց աղոթքի տեքստը:

«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

6-րդ դարում կառուցված և տասնամյակներ շարունակ թանգարանի կարգավիճակ ունեցող ուղղափառ քրիստոնեական աշխարհի կարևորագույն կառույցը՝ Սուրբ Սոֆիայի հռչակավոր տաճարն այսուհետ կծառայի որպես մահմեդականների աղոթատեղի՝ մզկիթ:

Ինչ վերաբերում է երկրում ապրող քրիստոնյա բնակչության դիրքորոշմանը, ապա Լոքմագյոզյանի կարծիքով` քրիստոնյանները քիչ են, դիմադրություն չի լինի:

Նշենք, որ Պոլսի հակական պատրիարքարանն արդեն հանդես է եկել հայտարարությամբ և հավատարմություն հայտնել Թուրքիայի իշխանություններին: Սրբազան եպիսկոպոս Մաշալյանը մասնավորապես կողմ է, որ Սուրբ Սոֆիան դառնա աղոթքի վայր ինչպես քրիստոնյանների, այնպես էլ մահմեդականների համար: Թուրքագետի կարծիքով՝ այդ հայտարարությունը կանխատեսելի էր, քանի որ Մաշալյանը պատրիարքի ընտրության ժամանակ ստացել էր Էրդողանի աջակցությունը, և հիմա Թուրքիայի նախագահին շնորհակալություն հայտնելու ժամանակն էր:

Հայ առաքելական եկեղեցին դատապարտում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը