Մոսկվայում 3 ադրբեջանցու են կալանավորել հայերի հետ ծեծկռտուքի համար

Մոսկվայի սրճարաններից մեկում զանգվածային ծեծկռտուքի համար կալանավորված անձանց խուլիգանության մեղադրանք է առաջադրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Մոսկվայի դատարանը մայրաքաղաքի սրճարաններից մեկում զանգվածային ծեծկռտուքի մասնակիցներին կալանավորելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Քննիչի միջնորդությամբ դատարանը Զավիդովի, Վալիևի և Համիդովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը»,-տեղեկացրել են դատարանից։

Կալանավորվածներին խուլիգանության մեղադրանք է առաջադրվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքներից հետո ավելի քանի 30 մարդ է ձերբակալվել, որոնց մուտքը ՌԴ 5 տարով կարգելվի։

«Ձեզ կլսեն». Վենեդիկտովը կոչով դիմել է հայ և ադրբեջանցի գործարարներին

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները սկսել են խմբերով հարձակվել հայերի վրա։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում էին հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուսում` ոտքերով հարվածում տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։

Տեղեկություն կա, որ հայերից մեկն էլ դանակահարվել է։

Ոստիկանությունն ազատ է արձակել ադրբեջանցիների հետ բախումներից հետո ձերբակալված 7 հայի