ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան կրկին իր տաղանդն է ցուցադրել Instagram-ի հետևորդներին։ Նա հրապարակել է ճապոնացի գեղասահորդ Նաթան Չենի նկարը, որի հեղինակը հենց ինքն է։
Ճապոնացին բարձր է գնահատել գործընկերուհու ստեղծագործությունը։ «Ցնցող է։ Շնորհակալ եմ»,-գրել է նա։ Եվգենյան նրան սրտիկի տեսքով էմոջի է ուղարկել։
Այժմ Մեդվեդևան մարզվում է Մոսկվայում՝ ЦСКА-ի սահադաշտում, և փակ սահմանների պատճառով չի կարող հեռանալ Ռուսաստանից։ Մարզչական շտաբի հետ շփվում է տեսակապով։ Եվգենյան Ռուսաստան էր մեկնել Ճապոնիայից, որտեղ պետք է շոուի մասնակցեր։ Ենթադրվում է, որ սահմանները բացվելուն պես նա կվերադառնա Տորոնտո և կշարունակի մարզվել Օրսերի ղեկավարությամբ։
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանի մարզիչը խախտել է լռությունը. ինչ է պատմել Տուտբերիձեն
Մեդվդեևան 2018թ․-ի ամռանից ապրում ու մարզվում է Կանադայում։ Մինչ այդ նա աշխատում էր ռուս մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբում։ Գեղասահորդուհին աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, ինչպես նաև Փհենչհանի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
«Նրան Ռուսաստան տարեք»․ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան զայրացրել է ճապոնացիներին