Կարեն Խաչանովը բացահայտել է թենիսում հաջողության հասնելու գաղտնիքը

Թենիսիստների վարկանիշի 15-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչանովը խոստովանել է, որ փորձում է բարելավել իր խաղի յուրաքանչյուր տարրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է, թե ինչ է պետք ժամանակակից թենիսիստին այդ մարզաձևում բարձր արդյունքների հասնելու համար: Մարզիկի խոսքը մեջբերում է 4slam Tennis-ի Twitter-յան էջը։

«Հաջողության հասնելու համար պետք է ունիվերսալ խաղացող լինել»,-ասել է Խաչանովը։

​Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է ինքը շարունակում աշխատել իր թիմի հետ, ընդ որում՝ բոլոր ասպեկտներում։

Խաչանովը նաև խոստովանել է, որ փորձում է բարելավել իր խաղի յուրաքանչյուր տարրը։

Կարևորը ճիշտ պահին «թռնելն է». Միշա Գալուստյանն ապտակել է աշխարհահռչակ ծանրորդին

24-ամյա Խաչանովը թենիսիստների վարկանիշի 15-րդ հորիզոնականում է։ Ընթացիկ խաղաշրջանում նա 15 խաղ է անցկացրել, որոնցից 9-ը ավարտվել է նրա հաղթանակով։

Մի շարք ֆուտբոլիստներ լքել են Երևանի «Արարատը»