Ի՞նչ է կատարվել Արցախի ու Ադրբեջանի շփման գոտում վերջին շաբաթվա ընթացքում

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Արցախի նախագահն ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել