ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ռուս գործընկերոջը շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ

Հայկ Գրիգորյանի կարծիքով՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեի աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի առաջին գծում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության քննչական մարմինների աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ռուսաստանցի գործընկերոջը` Ալեքսանդր Բաստրիկինին։ Ուղերձը հրապարակվել է ՔԿ կայքում։

Իրավիճակն ինչ–որ առումով պայթյունավտանգ է. Տողանյանը թախանձագին խնդրանքով դիմել է հայերին

Գրիգորյանի խոսքով ՝ Ռուսաստանի քննչական կոմիտեն ռուսական պետության հետաքննության մարմինների համակարգի առաջատար օղակն է, և հենց այդ պատճառով քննչական կոմիտեի քննիչներին է հանձնարարվում ամենածանր ու աղմկահարույց հետաքննությունը:

«Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քննիչները կուտակած փորձի շնորհիվ նպաստում են քննչական պրակտիկայի բարելավմանը և իրենց օրինակով հաստատում բարձրագույն պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև հավատարմությունը ծառայողական պարտականությանը», - ասված է ուղերձում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացահայտմամբ հարուցվել է առաջին քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը վստահ է, որ այսուհետ ևս Բաստրիկինի զգայուն և արդյունավետ ղեկավարության ներքո քննչական մարմինների աշխատակիցները կատարելագործելու են քննչական աշխատանքների որակը, հաստատակամ պայքարելու են հանցավորության բոլոր դրսևորումների դեմ, հետևողականորեն ներդնելու են ապացույցների որոնման և ամրագրման նոր մեթոդներ ՝ երաշխավորելով քրեական գործերի քննության ամբողջականությունն ու անաչառությունը:

Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ