ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Շվեդ և ամերիկացի գիտնականները անբուժելի վիրուսային հիվանդությունների դեմ պայքարի նոր մեթոդ են մշակել։ Տեղեկությունը հայտնում է EVO-RUS.COM–ը։
Մասնագետների մշակումը հիմնված է հերպեսի ֆիզիկական հատկությունների վրա։
Վիրուսի բաղկացուցիչ տարրը բարակ սպիտակուցային թաղանթն է, որի ներսում գտնվում է նրա գենոմը: Գիտնականները պարզել են, որ հերպեսի վիրուսի` գենետիկ նյութով խիտ փաթեթավորման շնորհիվ վիրուսում շատ բարձր ներքին ճնշում է նկատվում:
Գիտնականները կորոնավիրուսի նոր ախտանշան են հայտնաբերել
Շվեդ և ամերիկացի գիտնականների ստեղծած դեղամիջոցի գործողության ժամանակ մոլեկուլները հայտնվում են վիրուսի սպիտակուցային թաղանթներում: Նրանք գեներին թույլ չեն տալիս իրենց մեջ պահել վիրուսը` բջիջները վարակելու համար։