Այսօր վճարված հարկը վաղվա կառուցված ճանապարհն է. ֆինանսական հոսքերը «թափանցիկացնում» են

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնում է, որ քննարկված ու վերջնական տեսքի բերված օրենսդրական փաթեթի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Երկարատև քննարկումներից հետո տեղի է ունեցել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը:

ՀՀ–ում արդեն հաշվում են ծառայությունների ոլորտի վնասները. ի՞նչ պետք է անի իշխանությունը

Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ հիշեցնելով, որ առաջարկվող նոր կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով, խրախուսման ճանապարհով անցնել անկանխիկ դրամաշրջանառության՝ վերջնանպատակ ունենալով թափանցիկ և հաշվետու ֆինանսական հոսքեր:

«Այսօր վճարված հարկը վաղվա կառուցված ճանապարհն է»,- գրում է Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև նշում է, որ ըստ ֆինանսների նախարարության հաշվարկների երկարաժամկետ կտրվածքով կանխիկի 10%-ի կրճատումը կապահովի ՀՆԱ-ի 0.03% աճ:

Հնդկաձավարից հետո․ քարտով գործարքները Հայաստանում առաջին անգամ գերազանցել են կանխիկը

Ըստ Աղաջանյանի` քննարկված ու վերջնական տեսքի բերված նախագիծը շուտով կդրվի հանրային քննարկման:

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը